Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (9)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հաղթանակից հետո բարձրացել է տրիբունա

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղից հետո բարձրացել է տրիբունա: Դրա համար նա թույլտվություն է հարցրել մարզադաշտի  անվտանգության աշխատակցից: Տրիբունայում նրան դիմավորել են իր անմիջական երկրպագուները, այդ թվում մայրը և քույրը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Հռոմի «Ռոման», Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայից եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթել է նիդեռլանդական «Ֆեյենոորդին» և առաջինը նվաճել այդ պատվավոր գավաթը: