A
A
9-ամյա Սամվելը լրացրեց վարպետի նորմը
Ամերիկյան Սանտա Կլարա (Կալիֆորնիայի նահանգ) քաղաքի բնակիչ, հայազգի Սամվել Սեւյանը ԱՄՆ-ի պատմության մեջ դարձավ ամենակրտսեր շախմատիստը, ում հաջողվեց լրացնել վարպետի նորմը` վաստակելով 2210 ռեյտինգային միավոր: Այդ մասին տեղեկացնում է ВВС հեռուստաընկերությունը:
Փոքրիկ շախմատիստը դեկտեմբերի 26-ին կդառնա 10 տարեկան: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Նիկոլաս Նիպին, ով վարպետի նորմը լրացրել էր 11 տարեկան հասակում:
Նշենք, որ Սամվել Սեւյանին մարզում է նրա հայրը, Արմենակ Սեւյանը, եւ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը, ով բնակվում է Լոս Անջելեսում: