Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոսպորտը» հիասթափված է Արթուր Աբրահամից

Սպորտ
d6e23e5e21f8df3df58489800659aef8

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Եվրոսպորտ» հեռուստաընկերության կարծիքով 2010 թվականի «հիասթափություններից» մեկն է:

Ինչպես տեղեկացնում է հեռուստաընկերության կայքէջը, Արթուր Աբրահամը, որը մինչ 2010 թ անցկացրած 31 մարտերում հաղթել էր իր բոլոր մրցակիցներին, այս տարի իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ երկու պարտություն կրեց, նախ Անդրե Դիրելից, ապա Կառլ Ֆրոչից: Ի դեպ, Արթուր Աբրահամի անձնական մարզիչ Ուլի Վեգեները, մեկնաբանելով իր սանի անհաջող ելույթները 2010 թվականին, նրան անվանել է «վախկոտ» եւ «ինքնահավան»:

«Եվրոսպորտի» տարվա «հիասթափությունների» ցուցակում ընդգրկվել են նաեւ իսպանացի հեծանվորդ Ալբերտո Կոնդատորը, գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը, եթովպացի վազորդ Հայլե Գեբրեսելասին, ինչպես նաեւ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը: