Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (8)
A A
Սպորտ

Մխիթարյանը պատրաստ է խաղալ եզրափակիչում. Ժոզե Մոուրինյո

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենիցաների լիգայի եզրափակիչի հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին ասել է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հանդիպմանը, չնայած նա նոր է վերականգնվել վնասվածքից:

«Նա այսօր առաջին անգամ մարզվեց թիմի հետ: Դա չնայած թեթև մարզում էր, սակայն ես շատ եմ վստահում նրա փորձին, իր մարմինը զգալու հատկությանը: Մարզումից հետո նա ասաց, որ ի վիճակի է խաղալ», - պարզաբանել է պորտուգալացի մասնագետը:

Խոսելով բուն հանդիպման մասին, Ժոզե Մոուրինյոն ասել է, որ այն պատմական նշանակություն ունի իրենց համար:

«Ռոմայի» համար 6-րդ տեղը վատ ցուցանիշ չէ: Կարելի է ասել, որ մեր առջև դրված խնդիրը կատարել ենք: Բայց եզրափակիչ խաղն բոլորովին այլ նշանակություն ունի: Սա պատմական պահ է, որը գալիս է երկար տարիներից հետո: Մենք պետք է ամեն ինչ անենք հաջողության հասնելու համար: Ես չեմ հավատում մարզական բախտին, չեմ ընդունում սնահավատությունը (մարզիչը նկատի այն, որ «Ռոման» պարտվել է եվրոգավաթների նախորդ եզրափակիչներում- հեղ.): Ես հավատում եմ միայն թիմի և ակումբի բոլոր աշխատակիցների ամենօրյա աշխատանքին: Ինչպես էլ լինի, մենք լավ մրցաշրջան ենք անցկացրել», - ասել է Ժոզե Մոուրինյոն:

Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի «Ռոմա» - «Ֆեյենոորդ» եզրափակիչ խաղը կկայանա այսօր, Տիրանայում, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: