Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դինամո» - «Հատիս»` ժամը 19:00-ին

Սպորտ
81d1686d80133be91864f4bfe458ed24

Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը այսօր կանցկացնի Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը: Մեր թիմը Մոսկվայում ուժերը կչափի տեղի «Դինամոյի» հետ:

Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր ռուսական ակումբի հաղթանակով` 62:57: Հաջորդ փուլ մտնելու համար «Հատիսը» պետք է նվազագույնը 6 միավորի առավելությամբ հաղթի իր մրցակցին:

Սակայն դրան հասնելը բավական դժվար կլինի, քանի որ մեր թիմը Մոսկվա է մեկնել թուլացված կազմով: Փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով Երեւանում են մնացել կանադուհի Կաելա Չափդելայնը և ամերիկուհի Քուիաննա Չենին, իսկ ամերիկուհի Էրիկա Դեւիսը վնասվածք ունի: Այդ իսկ պատճառով «Հատիսի» գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանի տրամադրության տակ ներկայումս գտնվում են 8 բասկետբոլիստուհիներ:

«Դինամո» - «Հատիս» խաղը Երեւանի ժամանակով կսկսի 19:00-ին: