Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրմշտոց և լարված վիճակ ԱԳՆ-ի մոտ (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց «Դիմադրություն» շարժման մասնակիցների բողոքի ակցիան վերածվեց հրմշտոցի ցուցարարների և կարմիր բերետավորների միջև։

Հրմշտոցի ընթացքում կարմիր բերետավորներին միացան նաև այլ ոստիկանական ուժեր։

Նշենք,  որ ցուցարարները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունը արտահայտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի արդյունքներից։