Բացել լրահոսը Փակել լրահոսը
857783e
A A
Հասարակություն

Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքները կազմակերպելու են եռահերթ

Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները` հայտնում են քաղաքապետարանից։

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապրհի երկկողմանի երթևեկությունը բացվի: