Բացել լրահոսը Փակել լրահոսը
283724390_371580108340870_3337968953280678743_n
A A
Պաշտոնական

Հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը

Շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույց։
 
Հանձնաժողովի տեղեկացմամբ՝ ուղեցույցի ընդունումը միտված է մրցակցային կարգապահության խթանմանը և մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանը։
 
Ըստ այդմ՝ ուղեցույցում ներկայացվել են.
▶️ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը.
▶️ տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների նկարագիրը` գործնական օրինակներով.
▶️ հակամենաշնորհային կոմպլաենսի էությունը և նպատակը.
▶️ միասնական սկզբունքներ և քայլեր տնտեսավարող սուբյեկտների կողմից հակամենաշնորհային կոմպլաենս ներդնելու համար։
Ուղեցույցը վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտների համար։ Հարկ է ընգգծել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև վարույթի ավարտը հակամենաշնորհային կոմպլաենսի ծրագիր ընդունելու և ներկայացնելու հանգամանքը Հանձնաժողովի կողմից կարող է դիտարկվել որպես պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանք։
 
 
Ուղեցույցը՝ ԱՅՍՏԵՂ։