Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ ընդդիմության հավաքները շարունակվեն․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը կարծում է, որ չի կարող պատահել, որ «ընդդիմության» կարկառունները չգիտակցեն, որ Երևանի կենտրոնում շաբաթներ տևող բողոքի ակցիաներով որքան են ուժեղացնում վարչապետ Փաշինյանի դիրքերը միջազգային ասպարեզում:

Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ստեղծված իրավիճակում, Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ այդ հավաքները շարունակվեն առանց ընդհատման, որովհետև բանակցային գործընթացի այս փուլում բողոքի ակցիաների ուղեկցումը, Փաշինյանին հնարավորություն է տալիս միջազգային խաղացողների առջև հանդես գալ որպես ժողովրդավար և խաղաղասեր առաջնորդ, ով չի նահանջում իր հռչակած խաղաղության օրակարգից՝ նույնիսկ սեփական հանրության «ռադիկալ և ազգայնական» ուժերի ճնշման ներքո:

Իհարկե սրա ամենաբացասական կողմն այն է, որ այդ հավաքները, չնայած հայտարարված թվերին, Ռուսաստանի բացահայտ աջակցությանն ու ներդրված ֆինանսական միջոցներին, չափազանց սակավամարդ է, որը ի ցույց է դնում Հայաստանի հանրության չափազանց նվազ հետաքրքրությունը արցախյան հարցի և Արցախի ապագայի նկատմամբ: Մինչդեռ բոլորս ենք շատ լավ հասկանում, որ խնդիրը Արցախի մեջ չէ, այլ այդ հավաքի կազմակերպիչ զույգի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»: