Բացել լրահոսը Փակել լրահոսը
1083867
A A
Պաշտոնական

Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորման զինծառայողները ուսումնանյութական բազայի (ՈՒՆԲ) տարրերն ամբողջությամբ նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի համար:

«Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, որ մասնագետները տանկային դիրեկտրիսներում, մարտավարական դաշտերում, զորային հրաձգարաններում, ավտոդրոմներում եւ տանկոդրոմներում աշխատանքներ են կատարել: Անց են կացվել մալուխներ, վերականգնվել են թիրախային համալիրները, կատարվել է հատուկ օբյեկտների, մարզասարքերի եւ ՈՒՆԲ համալիրների վերանորոգում:

Ինժեներական զորքերի մասնագետները սարքավորել են ջրային արգելքները, խրամատները, խանդակները եւ առվափոսերը բարձրլեռնային զորափորձարաններում զորամիավորման անձնակազմի պարապմունքների համար, հաղորդում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը ՝ նշելով, որ բոլոր աշխատանքներն ավարտվել են ժամանակին, եւ Հայաստանում ՀՌՇ-ի միավորումը լիովին պատրաստ է նոր ուսումնական շրջանի մեկնարկին: