Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի 3 շախմատիստ հաղթանակով մեկնարկեց Sharjah Masters մրցաշարը

Միացյալ Արաբական Էմիրություններում այսօր մեկնարկած շախմատի Sharjah Masters 2022 միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանից մասնակցում են 9 շախմատիստ:

Մերոնցից վստահ սկսեցին ելույթները գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք հաղթեցին իրենց մրցակիցներին և տեղ զբաղեցրին առաջատարների խմբում: Իսկ ահա Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որն իր վարկանիշով երկրորդն է մրցաշարում, պարտվեց Իսպանիան ներկայացնող նախկին ռուսաստանցի գրոսմայստեր Դանիլ Յուֆային: Անհաջող մեկնարկեց մրցաշարը նաև Մամիկոն Ղարիբյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Դավթյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները և վաստակեցին առաջին կես միավորը:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 32 երկրների 80 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 61 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 60 հազար դոլար: