A
A
83 տարեկանում
83 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց հայտնի ֆուտբոլային մարզիչ Էնցո Բեարզոտը:
Նա Իտալիայի ազգային թիմը գլխավորել էր 1975-1986 թթ, որի ընթացքում անցկացրել էր 107 հանդիպում: 1982 թ հենց Էնցո Բեարզոտի գլխավորությամբ իտալացի ֆուտբոլիստները 44 տարի ընդմիջումից հետո կրկին նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը:
Վերելքի ճանապարհին նրանք պայքարից դուրս բերեցին գործող չեմպիոն Արգենտինային, Եվրոպայի չեմպիոն ԳՖՀ-ին եւ ֆանտաստիկ խաղ ցուցադրող Բրազիլիայի հավաքականին: