Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատը» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը մեկնարկեց մեծ անակնկալով: Երրորդ տեղի համար պայքար մղող Երևանի «Արարատը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց մրցաշարի ետնապահ ԲԿՄԱ-ին:

Առաջին խաղակեսում կողմերը չկարողացան գոլ խփել, իսկ ահա երկրորդ կեսի մինչև 77-րդ րոպեն հյուրերը երկու գնդակ խփեցին և մրցակից դաշտում առաջին հաղթանակը տանելու լուրջ հայտ ներկայացրին: Արարատցիները մնացած ժամանակում կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

Այդպիսով, «Արարատն» անչափ կարևոր միավորներ կորցրեց 3-րդ տեղի համար պայքարում, քանի որ համաքայլ ընթացող «Ալաշկերտը» մեկ խաղ քիչ է անցկացրել: ԲԿՄԱ-ն վաստակել է 18 միավոր և առայժմ մեկով ետ է մնում «Վանից»:

Տուրի մնացած խաղերը կկայանան մայիսի 21-ին և 22-ին: