Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureն
A A
Հասարակություն

«Դիմադրություն» շարժման մայիսի 20-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա եղանակի պատճառով․ տեսանյութ

Ընդդիմադիրները մայիսի 20-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսած հանրահավաքը չեն անցկացնի:  Այս մասին հայտնեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան իր էջով արած ուղիղ հեռարձակմամբ:

Սաղաթելյանը նախ գոհունակություն հայտնեց օրվա ընթացքում իրականացված անհնազանդության, իրազեկման ակցիաների մասով: «Այն խնդիրները, որ մենք այսօր դրել էինք մեր առջև, ամբողջությամբ կարելի է համարել լուծված»,-հայտարարեց նա:

Ընդդիմադիրներն օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են անցկացրել: Նրանք ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի առջև, որտեղ հյուրընկալվում էր Լիտվայի նախագահը, նրան դիմավորում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդդիմադիրները նաև հավաքվել են Երևանում Հանրապետության հրապարակում Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Ոստիկանությունը թույլատրեց շենքից ներս մտնել միայն ընդդիմադիր պատգամավորներին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հյուրանոցի միջանցքից սոցցանցում ուղիղ հեռարձակմամբ դժգոհություն հայտնեց, որ իշխանական պատգամավորներին հրավիրել են, իսկ ընդդիմադիր պատգամավորին չեն թույլատրում ներկա գտնվել ֆորումին: