Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպես Հայաստանին բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ կբերենք խաղաղություն․ Փաշինյան (տեսանյութ)

«Այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է Հայաստանի հանրապետությունը, ճիշտ ժամանակն է նույնիսկ այս ֆորումը»։

Ժողովրդավարության թեմայով հայկական ֆորումին իր բացման խոսքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես սովորաբար ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի հանրապետության միջազգային հիմնական բրենդն է»,-ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այդ պնդման հիմքում միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցները։

Փաշինյանն ընդգծեց, որ այսօր հայ քաղաքացին է ժողովրդավարության առանցքային երաշխավորը։

Փաշինյանի խոսքով ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքն է հիմնական որոշում կայացնող սուբյեկտը, այնպես,  ինչպես սահմանադրությունն է նախատեսում։ Փաշինյանը հարցադրում արեց՝ ինչո՞վ է տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին ոչ ժողովրդավարականից։

Վարչապետը նշեց, որ ժողովրդավարական երկրում քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր հանդեպ։

Ժողովրդավարական երկրի քաղաքացին, Փաշինյանի խոսքով, զգում է իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար։

«Հայաստանի հանրապետությունը 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի հանրապետության պետականության փլուզումը՝ ինքնիշխանության և անկախության կորուստը»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը ֆորումի մասնակիցներին կոչ արեց ծափահարել ՀՀ քաղաքացուն, ով Հայաստանի հանրապետությունում ժողովրդավարության առանցքն է, հենասյուն ու անկյունաքարը։

Հնչեցին ծափահարություններ։

«Ինչպես Հայաստանի հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն,  այնպես էլ Հայաստանի հանրապետությանը բերենք խաղաղություն»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ մեկն առանց մյուսին շատ դժվար կարող է գոյություն ունենալ։ Փաշինյանի խոսքով խաղաղությունն իրագործելը շատ ավելի դժվար և ծանր առաքելություն է։

«Ես համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը սակայն ընդգծեց, որ Հայաստանում ժողովրդավարությունն «անամպ չէ»․․․․