Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան (տեսանյութ)

Երկօրյա պաշտոնական այցով այսօր երեկոյան Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: