Բացել լրահոսը Փակել լրահոսը
զվարթնոց
A A
Պաշտոնական

«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանում սակրավորներն ու կինոլոգներն իրականացրել են տեղանքի զննում․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել՝ հայտնում է ԱԻՆ-ը։ Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 15։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: