Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20220518_124857_568
A A
Պաշտոնական

Ամարասի վանական համալիրում 16 երիտասարդներ միասին մկրտվեցին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ Ամարասի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանի, մայիսի 17ին՝ դպրոցական վերջին զանգին ընդառաջ, Ամարասի վանական համալիրում կատարվեց ընդհանրական մկրտություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի թեմը։

Ծննդով Սոս գյուղից 16 հավատավոր երիտասարդներ ևս դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ: