Բացել լրահոսը Փակել լրահոսը
spring rain
A A
Պաշտոնական

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և կեսօրից հետո, մայիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 18-ին, 19-ին կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։