Աֆրիկան անվանեց լավագույններին
Կամերունի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Սամուել Էտո'Օ-ն 4-րդ անգամ ճանաչվեց Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Լրագրողների, ազգային հավաքականների մարզիչների եւ ավագների հարցման արդյունքներով նա առաջ անցավ Կոտ Դ'Իվուարի ընտրանու եւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբայից եւ գանացի Ասամոա Գիանից:
2010 թվականի Աֆրիկայի լավագույն հավաքական է հռչակվեց Գանայի ընտրանին, որն ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում գրավեց 4-րդ պատվավոր տեղը, լավագույն ակումբային թիմ` Կոնգոյի «Մազեմբեն»:
Լավագույն մարզչի մրցանակին արժանացավ Գանայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, սերբ մասնագետ Միրոսլավ Ռաեւացը: Տարվա հեռանկարային ֆուտբոլիստ ճանաչվել է իտալական «Ուդինեզեի» գանացի կիսապաշտպան Ասամոա Կվադվոն:
Իսկ ահա Աֆրիկայի կանանց ֆուտբոլի բոլոր մրցանակները բաժին հասան Նիգերիային: Այդ երկրի կանանց հավաքականը ճանաչվեց լավագույն թիմ, իսկ հարձակվող Պերպետուա Նվոչան` տարվա ֆուտբոլիստուհի: