Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Բազմաթիվ օրինակների ենք հանդիպել, որ լրագրողները պարբերաբար խախտում են լրագրողական էթիկայի կանոնները՝ ընդհուպ վիրավորում և սպառնում պաշտոնյաներին և այս նախագծով մենք լրացնում ենք այդ բացը»․ այս մասին ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ պատգամավորի՝ նոր նախագիծը իրենից ենթադրում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից․ «ընդ որում՝ լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման մասին լրատվամիջոցը նախազգուշացվել է և մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել կանոնները»։

Օրենքը նաև նշում է, որ լրատվամիջոցը հնարավորություն կունենա փոխելու այն լրագրողին, ում հավատարմագրումը կդադարեցվի պետական մարմնի կողմից․ «Այսինքն գործնականում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունը չի զրկվելու պետական մարմնում ներկայացված լինելու իր հնարավորությունից, այսինքն՝ որևէ իրավունք այս իմաստով չի խախտվում»,- նշում է Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։