A
A
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Ստամբուլում մեդալ չնվաճեց
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր անցկացվում են քառորդ եզրափակիչ մրցամարտերը։ Հայաստանից հանդես եկավ միայն Անի Հովսեփյանը։
Մեր 70 կգ քաշային մարզուհին ուժերը չափեց իռլանդուհի Լիզա Օ’Ռուրկի հետ։ 5։0 հաշվով հաղթեց մրցակիցը, որն իր համար նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ։
Այդպիսով, Հայաստանի հավաքականն առանց մեդալի ավարտեց ելույթները Ստամբուլում։