Բացել լրահոսը Փակել լրահոսը
arm-1
A A
Պաշտոնական

Դատապարտյալի մոտից՝ գոգաթիակում թմրանյութ է հայտնաբերվել

2022 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալն արգելված իրեր է մտցնելու հիմնակի բնակելի գոտի: ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։

Նույն օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնակի ծառայողները, խուզարկության ենթարկելով վերոնշյալ դատապարտյալին, վերջինիս մոտ առկա գոգաթիակում՝ աղբի միջից, հայտնաբերել են ծխախոտի տուփ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 14,32 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,35 գրամ քաշով մուգ դարչնագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,19 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութաբանական համալիր փորձաքննություն: