Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 16.05.
A A
Սպորտ

59-ամյա Կարեն Մովսիսյանը 5-րդն է Բարսելոնայի շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատիստ, 59-ամյա Կարեն Մովսիսյանը, հանդես է եկելԿատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում 7-րդ անգամ անցկացվող գրոսմայստերական մրցաշարում: Դրան մասնակցել են 6 երկրների 10 շախմատիստ:

Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և գրավել 5-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Եվգենի Ռոշկան, որը վաստակել է 7 միավոր: