Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Վենեցիա». Մխիթարյանը չի մասնակցի խաղին

Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, իր հարկի տակ կընդունի «Վենեցիային»:

Հռոմեական ակումբը 59 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը և պայքարում է եվրոգավաթային գոտում մնալու համար: «Վենեցիան» 25 միավորով զբաղեցնում է վերջին` 20-րդ հորիզոնականը, և արդեն դուրս է մնացել Ա սերիայից:

Թիմերը հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չի ընդգրկվել հայտացուցակում, քանի որ դեռ չի ապաքինվել վնասվածքից:

«Ռոմա» - «Վենեցիա» խաղը կմեկնարկի ժամը 22:45-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.