A
A
Հայաստանի 2 թիավարներ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Սաբաուդիա քաղաքում մայիսի 20–22–ը կայանալիք Եվրոպայի ակադեմիական թիավարության պատանեկան (մինչև 19 տարեկաններ) առաջնությանը կմասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Մհեր Միրզոյան - Արմեն Հալաջյան զույգն ուժերը կփորձի երկտեղանոց զույգթիանի նավակով 2000 մետր դասական ոճում:
Նրանց մրցավայր կուղեկցի փորձառու մասնագետ Միսակ Աղաբալյանը։