Բացել լրահոսը Փակել լրահոսը
130522FootballiFederacia
A A
Քաղաքականություն Սպորտ Պաշտոնական

Չնայած դժվարություններին՝ Արցախում ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և ակումբների մի խումբ ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի կողմից գործադրվող ջանքերը և հավաստիացրել` չնայած հետպատերազմական շրջանին, հատուկ սոցիալ-տնտեսական դժվարություններին՝ Կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացման ծրագրերը։

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև ֆեդերացիայի խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։