Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Կենտրոն վարչական շրջանում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը.

Մայիսի 5-11-ը (2022թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 8-ին և 11-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-11-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: