Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (20)
A A
Սպորտ

Մեկնարկել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի 2-րդ փուլը

Հայաստանի շախմատի ակադեմիան մայիսի 11-19-ը կազմակերպում է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի 2-րդ փուլը:

Ինչպես հայտնում է ակադեմիայի պաշտոնական կայքը, օլիմպիադային մասնակցում են Երևանի և մարզերի դպրոցների թիմերը։

Մայրաքաղաքում արդեն անցկացվել են երեք մրցաշարեր։ Հաղթող թիմերը նվաճել են օլիմպիադայի 3-րդ փուլի ուղեգրեր։

Օլիմպիադայի եզրափակիչ մրցաշարում հանդես կգան որակավորման փուլերը հաղթահարած 16 լավագույն թիմերը։