Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

50 Cent-ի, ZAZ-ի և Led Zeppelin Symphonic համերգներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Ցանկացած երկիր շահում է այն փաստից, որ նման մեծ մեգաասատղեր են գնում իրենց երկիր, որոնք ունեն տասնյակ միլիոնավոր հետևորդներ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, թե ինչպես են կազմակերպվելու աշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ի, ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ի և Led Zeppelin Simphonic -ի համերգները։

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ աշնանը ևս 2 մեգահամերգ տեղի կունենա, որի մասին կտեղեկացնեն առաջիկա օրերի ընթացքում․ «Հաջորդ տարիներին «Հայա» փառատոնը հնարավոր է, որ լինի մարզերից մեկում՝ շատ մեծ տարածք լինի, դա լինի փառատոնային քաղաք, որտեղ մարդիկ կգիշերեն, կանցկացնեն մոտ մեկ շաբաթ։ Մեր երկրում երբեք նման բան չի եղել այս ծավալի, և փորձում ենք այդ մշակույթն էլ կիրառել»։

Փառատոնի հիմնադիրը նշեց, որ առայժմ պետությունից աջակցություն չեն ստացել․ «Ես վստահ եմ, որ ինչ-որ մի փուլում պետությունը կմիանա մեզ, թեկուզ որպես ներդրող, որը կնպաստի այդ փառատոների անխափան անցկացնելուն։ Մենք շատ ռազմական ենք տրամադրված՝ լինի պետության աջակցություն, թե չլինի, մենք անելու ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։