Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (14)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել աղյուսակը

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour-2022-ի անդրանիկ մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյան, որն այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները, սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Նա վաստակել է 4,5 միավոր և ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Առաջատարներին անմիջապես հետապնդում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որն այս տուրում հաղթել է Ռիխարդ Ռապորտին և վաստակել 4 միավոր:

Այսօր կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կմրցի Յան Նեպոմնյաշչնու հետ, որը 3 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: