Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի դպրոցականների համաշխարհային խաղերին

Ֆրանսիայի Դովիլ քաղաքում մայիսի 14–22-ը կանցկացվեն դպրոցականների համաշխարհային 19-րդ խաղերը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մասնակցության հայտ են ներկայացրել 64 երկրներ: Ավելի քան  3600 մարզիկ–մարզուհիներ 20 մարզաձևերում (երեքը՝ պարալամիպիկ) կպայքարեն մեդալների 17 հավաքածուի համար:

ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ Արա Մեհրաբյանն ասել է, որ մեր երկիրը խաղերում կներկայացնեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտ, ձյուդո, թաեքվոնդո և սեղանի թենիս մարզաձևերի 39 ներկայացուցիչ: