Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. մեր միջնորդությունը բավարարվել է. զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. մեր միջնորդությունը բավարարվել է. այս մասին լրագրողներին ասաց զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչը։ Հայտնում է News.am-ը։
 
Այս պահին զոհված զինծառայողների բոլոր ծնողները ճանաչվում են տուժողի իրավահաջորդ, մենք ճանաչվում ենք իրենց ներկայացուցիչներ եւ ծնողները հարցաքննվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Քննչկան կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
 
«Նշված է՝ մի խումբ պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ,  որոնք ազդել են բանակի մարտունակության վրա: Բոլոր ծնողները առարկում են այս նկարագրական մասի դեմ եւ բոլորը նշել են, որ իրենց պահանջը բավարարված չէ, քանի որ միակ պատասխանատուն եւ միակ մեղավորը  իրենց որդիների զոհվելու մեջ Նիկոլ Փաշինյանն է, որի մասին հետեւոթյունների նրանք հանգում են ապրիլի 13-ին Փաշինյանի հայտարարությունից հետո եւ պահանջում են, որ տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշմանմեջ որպես հիշյալ գործողությունների մեղավոր նշվի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց փաստաբանը: