Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կառավարության և ՀՌԱ ներկայացուցիչների չներկայանալն արհամարհանք է․ Արա Ղազարյան (տեսանյութ)

Լավ կլիներ՝ 20 տարի անց «Ա1+»-ը ստանար Հայաստանի դատարաններից թեկուզ 1 որոշում, որ եղել է անարդարություն։ Այսօր դատական նիստից հետո «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազրայանը՝ նշելով, 19 տարի առաջ տեղի է ունեցել «Ա1+»-ին եթերազրկելու և լիզենզիա չտալու քաղաքական որոշում։

Հարցին՝ եթե Վերաքննիչ վարչական դատարանը մերժի հայցը ի՞նչ է հաջորդելու, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ այդ դեպքում կգնան Վճռաբեկ դատարան, ապա Սահմանադրական դատարան։

«Շատ քաղաքական գործիչներ մի ամբողջ կարիեռա են արել «Ա1+»-ի քաղաքական կոնտեքստի հիմքով»,- ասաց Արա Ղազարյանը՝ շեշտելով, որ մարդիկ չպետք է զրկվեն անարդար անցյալը վիճարկելու հնարավորությունից։

Իսկ դատական նիստին պատասխանող կողմի՝ ՀՀ Կառավարության և ՀՌԱ ներկայացուցիչների բացակայությունը արհամարհանք է։

Հիշեցնենք՝ այսօր՝ Վերաքննիչ վարչական դատարանում, ընթանում էր «Ա1+»-ի գործով դատական նիստը։ Հայցվոր կողմը՝ «Ա1+»-ը, դատարանից պահանջում էր առոչինչ ճանաչել առաջին ատյանի վարչական դատարանի նախկին 6 ՝ 11.06.2003թ. թիվ 18-Ա, 18.07.2003թ. թիվ 31-Ա, 18.07.2003թ. թիվ 30-Ա, 18.07.2003թ. թիվ 29-Ա , 13.10.2003թ. թիվ 74-Ա, 13.10.2003թ. թիվ 75-Ա որոշումները, 24.12.2003թ. թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու մասին որոշումն առոչինչ ճանաչելու որոշումները։

Մանրամասները՝ տեսանյութում։