Բացել լրահոսը Փակել լրահոսը
spring rain
A A
Պաշտոնական Հասարակություն

Եղանակն առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, մայիսի 12-ի և 16-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 12-ի գիշերը, 13-ին, 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 12-ի և 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Մայիսի 14-ին, 15-ի և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։