Բացել լրահոսը Փակել լրահոսը
79238_b
A A
Հասարակություն

Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք

Մայիսի 10-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք: Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: