Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀԿ-ականը Ռուսաստանի դրոշով ու «Z» նշանով եկել է Եռաբլուր. «Որ այս ազգը հասկանա՝ по –любому մենք պետք է ռուսի հետ լինենք շատ լավ». (Ֆոտոշարք) Առավոտ

Այսօր Եռաբլուրի պանթեոն «Հայաստան» խմբակցության անդամների հետ այցելել էր մի երիտասարդ՝ Ռուսաստանի դրոշով ու մեքենայի վրա Z նշանով: Ինչպես հետո պարզվեց, այդ երիտասարդը ՀՀԿ-ական Էդգար Մելիքյանն էր:


Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ինչո՞վ է պայմանավորված ՌԴ դրոշով Եռաբլուր գալը՝ Էդգար Մելիքյանը պատասխանել է. «Ամեն ինչով: Մեր անվտանգությունով: Որ այս ազգը հասկանա՝ по –любому մենք պետք է ռուսի հետ լինենք շատ լավ: Այսօր մեքենան կանգնացնում են, ասում են՝ ինչի՞ համար է այդ դրոշը մեքենայի վրա, ասում եմ՝ քո թոռների անվտանգության երաշխիքն է դա, ասում է ես թոռ չունեմ: Հասկանո՞ւմ եք»:

Հարցին՝ դուք կարծում եք, որ մեր անվտանգությունը միայն Ռուսաստանի հետ է կապվում, ոչ թե բալանսավորված քաղաքականությա՞ն, օրինակ, պատերազմի ժամանակ ինչո՞ւ Ռուսաստանը մեզ լայն թափով չաջակցեց՝ նա պատասխանեց. «Ես ունեմ այդ հարցի պատասխանը, բայց ավելի լավ է այդ պատասխանը ձեզ վերեւներում տան: Էդ մուտիլովշիկի…այստեղ գնում է, ուրիշ բան է խոսում, գնում է այնտեղ, ուրիշ բան է խոսում, դրա համար ռուսներին նեղացնում ենք, աշխարհի տերը գալիս է Հայաստան, չի գնում դիմավորելու, դաժե չի իջնում Բաղրամյան 26-ը դիմավորելու»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված ՌԴ դրոշով Եռաբլուր գալը՝ Էդգար Մելիքյանը պատասխանեց. «Ամեն ինչով: Մեր անվտանգությունով: Որ այս ազգը հասկանա՝ по –любому մենք պետք է ռուսի հետ լինենք շատ լավ: Այսօր մեքենան կանգնացնում են, ասում են՝ ինչի՞ համար է այդ դրոշը մեքենայի վրա, ասում եմ՝ քո թոռների անվտանգության երաշխիքն է դա, ասում է ես թոռ չունեմ: Հասկանո՞ւմ եք»: