Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նորավանքը»` Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր (տեսանյութ)

«Նորավանք» սպորտային ակումբի ֆուտբոլի թիմը չնայած երկու տարվա պատմություն ունի, սակայն այսօր այն նվաճեց իր առաջին լուրջ մրցանակը:

Այսօր կայացած ՎԲԵԹ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում նորավանքցի ֆուտբոլիստները 2:0 հաշվով վստահ հաղթեցին «Ուրարտուին» և առաջին անգամ դարձան գավաթակիր:

Առաջին խաղակեսում «Նորավանքի» խաղացողները հաջող խաղարկեցին անկյունային հարվածը և բացեցին հաշիվը, իսկ երկրորդում կազմակերպված հակագրոհի օգնությամբ կրկնապատկեցին այն:

Ինչ վերաբերում է «Ուրարտուին», ապա թիմը չնայած ավելի շատ էր տիրում գբդակին, գրոհներ ձեռնարկում, սակայն այդպես էլ չկարողացավ օգտագործել ռեալ պահերը, քանի որ հարվածները կամ շեղ էին, կամ այնքան թույլ էին ստացվում, որ հեշտությամբ կասեցվում էին մրցակցի պաշտպանների և դարպասապահի կողմից:

Պետք է նշել, որ խաղն անցավ բավականին նյարդային պայքարում: Երկու թիմերի խաղացողները մի քանի անգամ քիչ էր մնում ձեռնամարտի բռնվեին, իսկ առաջին խաղակեսի վերջում հարաբերությունները սկսեցին պարզել նաև մարզիչների, որի արդյունքում թիմերի գլխավոր մարզիչներն անգամ դեղին քարտի արժանացան գլխավոր մրցավարի կողմից:

Ինչևէ, «Նորավանքն» առաջին անգամ հռչակվեց Հայաստանի գավաթակիր և իրավունք նվաճեց մասնակցելու եվրոպականգավաթների խաղարկությանը: Սակայն պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժինը վերջերս թիմին չի շնորհել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, որը թույլ է տալիս մասնակցել եվրոպական մրցաշարի: Այդ հարցը հետաձգվել է: