A
A
Կազմակերպված առաջ են գնում, մայիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎաղն առավոտյան ընդդիմադիրներն ավտոերթով կշարժվեն դեպի Գյումրի։ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով վաղվա անելիքները։
«Առավոտյան 9։30–ին Կարմիր խաչի մոտից կշարժվենք Գյումրի, որտեղ ժամը 13-ին հանրահավաք կլինի։ Իսկ ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում Արցախի շունչն է տիրելու` արցախցիները հետաքրքիր մշակութային միջոցառումներ են կազմակերպելու»,–ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով` վաղը մեծ հանրահավաք չեն ունենալու, քանի որ դրա հաջորդ օրը մայիսի 9-ն է, և հենց այդ օրը 17։00-ին մեծ հանրահավաք է սպասվում։