Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արշակ Սադոյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք է առաջարկում (տեսանյութ)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն այսօր հրավիրված ասուլիսին երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք է առաջարկում։ Նրա կարծիքով՝ առաջիկա տասնամյակում էլ Հայաստանը չի կարող դուրս գալ 44-օրյա պատերազմում առաջացած տնտեսական կորուստներից և առաջարկում է միավորել բոլոր ռեսուրսները՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Արշակ Սադոյանը նկատում է, որ անգամ պատերազմում պարտվելուց հետո էլ մենք՝ հայերս, դասեր չենք քաղում։ Նախկին պատգամավորն այս համատեքստում հիշեցնում է Ալիևի՝ Շուշիում կազմակերպած աշխարհի ադրբեջանցիների համաժողովի մասին։

«Ժամանակն է հնարավորինս շուտ՝ առաջիկա 2 ամսվա ընթացքում կազմակերպել Սփյուռքի 7-րդ համաժողով, որտեղ որոշում կընդունվի ստեղծել համազգային կառույցների միաձույլ համակարգ, փոխօգնության, համագործակցության այնպիսի կառույց, որը հնարավորություն կտա, որ ցանկացած գործարար,  ցանկացած տեղ իր գործունեությունը առաջ տանի»,- հայտարարեց Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ այդ կառույցը նաև հնարավորություն կտա, որ Հայաստանի պաշտպանության գործընթացին ներգրավվեն արտերկրում ապրող մեր հայրենակիցները, ովքեր պրոֆեսիոնալ մասնագետներ են այդ բնագավառում։

Նախկին պատգամավորի խոսքով՝ այդ կառույցը հնարավորություն կտա արտերկրում գործող Հայաստանի դեսպանատները գործեն ոչ միայն իրենց ռեսուրսների, այլև հայ համայնքի միասնական ջանքերով ու ռեսուրսներով։

Մանրամասները՝ տեսանյութում։