Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանադրությունը, որ այսօր գործում է՝ չի տալիս այդ հնարավորությունները․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ մեր դիրքորոշումն  է եղել և մնում է՝ եվրոպական մոդելի պետություն ունենալը՝ իր խորհրդարանական կառավարման համակարգով։

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստին։

«Բնականաբար այս մոտեցումը որոշակի հարվածներ է ստացել և քիչ էր մնում սասանվեր պատերազմից հետո՝ ճգնաժամի ընթացքում»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այդ ժամանակ ունեցել են քննարկումներ կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ պառլամենտական ընտրությունների գնալով և ճգնաժամը հաղթահարելով հասկացել են, որ այս մոդելն ավելի լավն է այն իմաստով, «որ հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ սկզբունքը չէր» , և բնականաբար ընտրություններով իշխանության չեկողները ստանում են լծակներ և մեխանիզմներ, բայց մյուս կողմից ԼՀԿ-ն շարունակում է պնդել, որ եթե պառլամենատական կառավարման համակարգ է, ապա այն պետք է իրապես լինի բովանդակային պառլամենտական համակարգ։

«Բնականաբար այն սահմանադրությունը, որ այսօր գործում է չի տալիս այդ հնարավորությունները»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ հիշելով իր բանավեճը հանրապետության նախագահի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։