Բացել լրահոսը Փակել լրահոսը
050522ArtsakhiPrkutyunSharzhum
A A
Պաշտոնական

ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների։ 

Քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու Արցախի Հանրապետության վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովման մեխանիզմներն ու  սոցիալ-տնտեսական խնդիրները։ 

Երկրի ղեկավարը լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։