Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Խաչատրյան
A A
Տնտեսություն

2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման տուրքի կիրառությունը

Կառավարությունը 2023 թվականի հունվարի 1-ից  կդադարեցնի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։  Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ կվերանայվի  ռոյալթիի համակարգը, պետական տուրքերի փոխարեն կկիրառվի ռոյալթիների նոր, հավելյալ բաղադրիչ, որը կիրառվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցում են որոշակի շեմը։ «Արդյունքում մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ, ռոյալթիների գծով հարկային բեռի ավելացում չի լինի այն ռոյալթիների նկատմամբ, որոնք գործում էին մինչև պետական տուրքերի կիրառությունը»,- ասաց Խաչատրյանը։