Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հուսով եմ՝ կվերադառնան․ ուզում եմ իրենց աչքերի մեջ նայեմ, նոր ասեմ․ Փաշինյան (տեսանյութ)

Երբ այսօր ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացրեց գործադիրի ղեկավարին և բոյկոտելով նիստը հեռացավ, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Արմեն Ռուստամյանի հարցին՝ թե Նիկոլ Փաշինյանն ինչու է մնում վարչապետի պաշտոնում, եթե ինքն է հայտարարել, որ անգամ տեսական հնարավորություններ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս։

«Պատշաճ չեմ համարում հետևից հարցին պատասխանելը։ Ես հույս ունեմ, որ իրենք այդ հարցով կվերադառնան, որովհետև այդ հարցին պատասխանելիս ես ցանկանում եմ ուղիղ իրենց աչքերին նայել, բոլորի աչքերի մեջ նայեմ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ թեև կանոնակարգը թույլ չի տալիս, բայց բացառիկ դեպքում հարցի պատասխանը առկախել մինչև գործընկերների՝ ընդդիմության վերադարձը դահլիճ։

Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, բայց ընդդիմության ներկայացուցիչները չէին մասնակցում նիստերին։ Միայն այսօր՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ներկայացան խորհրդարան։

Մանրամասները՝ տեսանյութում։