Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այ տենց միշտ փախնելու եք․ Փաշինյանն ասաց՝ հիմա բացահայտում է անելու, ընդդիմությունը բոյկոտեց նիստը (տեսանյութ)

Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, եկել էին ԱԺ՝ իրենց խոսքով ասած «ներկայացնելու հրապարակում հավաքված մարդկանց հանրային պահանջը»՝ այն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ընդդիմության ներկայացուցիչը կարդաց պահանջը և հարց հնչեցրեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ պատասխան կտա այս պահանջին։

Երբ Նիկոլ Փաշինյանն սկսեց կետ առ կետ պարզաբանել այն հարցերը, որոնք բարձրաձայնել էին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ սկսեց խոսել Արցախյան հարցի բանակցային խնդրից՝ նշելով, որ բանակցային գործընթացը ձախողման է տարել ոչ թե ինքը՝ այլ Սերժ Սարգսյանը և մի շարք ապացույցներ ներկայացրեց։

«Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու՝ պետք չի թողնել, որ աղմուկ-աղաղակի մեջ կորի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արցագանքի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ ժամանակը թույլ չի տալիս, որ իրենք բացատրեն, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում և ի սկզբանե  չի տիրապետել  Ղարաբաղի հարցի կարգավորմանը և հիշեցրեց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն է խոսք տվել, որ իրականացնելու է Ղարաբաղի ժողովրդի կամքը, իսկ հիմա կապ չունի ով ինչ է արել։

Ընդդիմադիր պատգամավորը Նիկոլ Փաշինյանին նաև հիշեցրեց, որ ինքն է հայտարարել, որ անգամ չի տեսնում տեսական հնարավորություն Արցախը Ադրբեջանի կազմից հանելու։ Արմեն Ռուստամյանը հարց հնչեցրեց՝ եթե դուք այդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք։

Ընդդիմության ներկայացուցիչը հարցը տվեց, իսկ երբ պատրաստվում էր հարցին պատասխանել ՀՀ վարչապետը, ընդդիմությունը բոյկոտեց նիստը և հեռացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։