Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում Խորհրդային միության դրոշն է ծածանվում․ լուսանկարներ

Երևանի Ազատության պողոտայում գտնվող Ռուսական սահմանապահ վարչության շենքի տանիքին բարձրացվել է արդեն 31 տարի գոյություն չունեցող պետության՝ Խորհրդային միության կարմիր դրոշը իր մուրճ ու մանգաղով։

«Ա1+»-ի թղթակիցը մի քանի լուսանկար է ֆիքսել, որտեղ պարզ երևում է, որ շենքի տանիքին սովետական կարմիր դրոշն է։

Որպեսզի պարզենք, թե ինչպես է գոյություն չունեցող պետության դրոշը հայտնվել Երևանում գտնվող գտնվող Ռուսական սահմանապահ վարչության շենքի տանիքին, կապ հաստատեցինք ՀՀ արտգործնախարարության հետ։

«Ա1+»-ի հետ զրույցում ԱԳՆ-ից ասացին, որ փորձում են պարզել եղելությունը և ճշտելուց հետո խոստացան տեղեկացնել։