Բացել լրահոսը Փակել լրահոսը
040522AzatHayreniqQMD (1) (1)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Օրակարգային հարցերը վերաբերում էին Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականաշինությանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ժամանակ բարձրացված մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ Նախագահ Հարությունյանն օրենսդիրներին հավաստիացրել է, որ Կառավարությունը համաչափության սկզբունքով գործադրում է բոլոր ջանքերն ըստ առաջնահերթության դրանք լուծելու համար։