Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող երկիրը ճիշտ ուղով տանել, իսկ Փաշինյանի առաջարկն անբարոյական է. Ա․ Ղուկասյան (տեսանյութ)

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը այսօր ընդդիմության մեջ տեսնում Է Նիկոլ Փաշինյանի փոխարեն այլ թեկնածուի՝ վարչապետի պաշտոնում և «Ա1+»-ի եթերում ասաց, որ գործող վարչապետը չի կարող միջազգային անվտանգային հարցերը լուծել։

«Իհարկե, Հայաստանում կան գործիչներ, որ պրոռուսկան ուժերին ալտերնատիվ կա»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը նշելով, որ թե՛ իշխող ուժը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, որպես ելակետ ընդունում են, որ ՌԴ-ն չի պարտվի Ուկրաինայում և շարժվում են այդ ելակետով։

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահի խոսքով՝ իրենք ազատված են այդ կապանքներից և չեն գտնվում Կրեմլի ղեկավարման ներքո։ «Նիկոլ Փաշինյանի վերջին այցը ՌԴ վերջնակետ դրեց Հայաստանի բազմավեկտոր քաղաքակոր քաղաքականությանը և Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ ՆԱՏՕ-ն է Ուկրաինայում պատերազմի պատասխանատուն և կանգնեց ագրեսորի կողքին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Ըստ Ղուկասյանի, ոչ՛ Ռոբերտ Քոչարյանը, ոչ՛ էլ Սերժ Սարգսյանը, դեմ չեն Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված, էթնիկ զտման և այլ որոշումների հետ և չի կարծում, որ նրանք կարող են Հայաստանը տանել նոր ճանապարհով՝ դեպի նոր անվտանգության համակարգ։

Քաղաքական գործչի խոսքով, եթե նայենք ինչ դիսկուրս է Արևմուտքում, կտեսնենք, որ Պուտինի, Էրդողանի, Ալիևի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ժամանակն անցել է։ Թեև Նիկոլ Փաշինյանը կարող էր դուրս գալ այդ ցանկից, բայց նա հրաժարվեց ընդունել Ջո Բայդենի առաջարկը և գնաց կանգնեց Վլադիմիր Պուտինի կողքին։

Մանրամասները՝ տեսանյութում։