A
A
Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sabah թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրագործվել առաջիկա ժամանակահատվածում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին Վիեննայում: