Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակով 88
A A
Պաշտոնական Հասարակություն

2 տղամարդ դանակահարվել է Նորաշենի հուշաղբյուրի մոտ

Մայիսի 1-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի առաջնային մակերեսի կտրած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 57 և 51 տարեկան երկու տղամարդ:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 17.15-ի սահմաններում Նորաշեն բնակավայրի հարակից հուշաղբյուրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Նորաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 43-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին: Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմնին՝ տեղեկացնում է Ոստիկանությունը։